Նախագահ Բայդենը վայրկյաններ առաջ ծանր պատժամիջոցներ հայտարարեց Ռուսաստանի դեմ:
Ռուսաստանի ֆինանսական շուկային ծայրահեղ ծանր ժամանակներ են սպասվում:
Ամերիկան ընդունում է, որ սահմանվող ծանր պատժամիջոցները ամերիկյան տնտեսության վրա նույնպես անուղղակիորեն ազդելու են, բայց մինիմալիզացնելու է դրանք և պատրաստ է կրել այդ դժվարությունները` հանուն Ուկրաինայի պաշտպանության:
Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունը բազմապատկվում է:
Բայդենը նաև հայտարարեց, որ այլևս վստահ է, որ Պուտինը որևէ երկխոսությամբ հետաքրքրված չէ: Եվ հասկացրեց, որ Պուտինի որևէ խոսքերի այլևս չեն հավատում: Իսկ դա նշանակում է, որ Արևմուտքն այլևս գնում է Ռուսաստանը ծնկի բերելու ճանապարհով:
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյան