Արևմուտքը պետք է պատրաստվի Ռուսաստանի հետ պատերազմի. ՆԱՏՕ-ի նախկին հրամանատար Շիրեֆ

Եվրոպայում ՆԱՏՕ-ի գերագույն հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ Ռիչարդ Շիրեֆը կարծում է, որ ռազմական նպատակների ակնհայտ աճը «բավականին ճիշտ մոտեցում է»։

«Դրա համար պետք է հատկացվեն զգալի ռեսուրսներ, և դա պետք է արվի դաշինքի ողջ կազմով»,- ընդգծել է Շիրեֆը։

Նախկին ռազմական առաջնորդը նախազգուշացրել է, որ Պուտինը կարող է ագրեսիվ արձագանքել, սակայն ասել է, որ էսկալացիան անհրաժեշտ է ցույց տալու համար, որ Արևմուտքը լուրջ է:

«Վատագույն սցենարը պատերազմն է Ռուսաստանի հետ: Վատագույն սցենարին նախապատրաստվելը, ամենայն հավանականությամբ, կզսպի Պուտինին, քանի որ Պուտինը հարգում է ուժը»,- հավելել է նա:

 

Աղբյուր՝ https://censor.net/ru/n3337375