Արցախում հարկավոր է խաղաղության եւ անվտանգության ուրիշ երաշխավոր

Առհասարակ` հնարավոր է երկու տարբերակ.

1) Ռուսաստանն արդեն այնքան թույլ է, որ չի կարողանում ազդել Ադրբեջանի վրա, որպեսզի նա թույլ տա միացնել Արցախի գազը եւ դադարեցնի ճնշումը շփման գծի հայկական բնակավայրերի վրա։
Այս տարբերակի պարագայում Ռուսաստանը պիտանի չէ։
Ուստի հարկավոր է խաղաղության եւ անվտանգության ուրիշ երաշխավոր։

2) Ռուսաստանն ու Ադրբեջանն այդ ամենն անում են պայմանավորված կերպով։
Այս տարբերակի պարագայում Ռուսաստանը թշնամի է։
Առավել եւս` հարկավոր է խաղաղության եւ անվտանգության ուրիշ երաշխավոր։

Ածանցյալ հետեւություն` հույսը Ռուսաստանի վրա դնողները պիտանի չեն կամ թշնամի են։

Խաղաղություն եւ անվտանգություն կարող են երաշխավորել Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրները` ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան։

ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային այդ նպատակով չդիմելը եւ Ռուսաստանի հույսին մնալը վերը նշված երկու տարբերակների պարագայում հանգեցնելու է խաղաղության եւ անվտանգության “երաշխավորությունը” թուլացող կամ դավաճանող Ռուսաստանի փոխարեն Թուրքիային եւ Ադրբեջանին հանձնելուն։

Ֆրանսիայի Նախագահ Մակրոնը փորձում էր այս պարզ ճշմարտությունը տեղ հասցնել։

Ավաղ, դիմացինը զուրկ էր (եւ է) ճշմարտությունն ընկալելու, առավել եւս` ըստ դրա գործելու կարողություններից։

Արցախի հայաթափման ու վերջնական կորստի եւ ՀՀ ինքնիշխանության հանձնման մարաթոնը մոտենում է եզրագծին։

Ժողովուրդը պետք է մերժի Ռուսաստանի վրա հույս դնողներին եւ հավաքվի եզրագծի մոտ եւ խափանի մարաթոնի ընթացքը` այդ թվում դիմի ԱՄՆ-ին ու Ֆրանսիային։

Պատրաստվե’լ Բեւեռի մեծ հանրահավաքին։

Վարուժան Ավետիսյան