Շամիլ Բասաեվը ռուսական գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) գործակալ է։
Վերջերս Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության նախկին ղեկավար Սերգեյ Ստեպաշինը, լրագրող Ալեքսեյ Պիվովարովին տված հարցազրույցում ասեց որ, չեչեն գրոհային Շամիլ Բասաեվը 90-ականների սկզբին եղել է ԳՀՎ-ի գործակալ։
Բասաևը 1992 թվականին ռուսական ԳՀՎ-ի կողմից մարզվել և ուղարկվել է Աբխազիա, կռվելու վրացական բանակի դեմ։
Հիշեցնեմ, որ մեկ տարի անց Շամիլ Բասաեվը արդեն կռվում էր Ադրբեջանի կողմից Արցախում մեր` հայերիս դեմ։
Համակարգին ծանոթ մարդիկ կհավաստեն, որ հատուկ ծառայությունների գործակալները գործուղվում են միմիայն իրենց ղեկավարության ցուցումներով։
Հետեւաբար Բասաեվի Արցախում հայտնվելը, առանց ռուսների ցուցումի ծիծաղելի է։
2004 թվականին Բասաեվը գրավեց Բեսլանի դպրոցը։ Նա պահանջում էր, հանդիպում մի շարք բարձրաստիճան չինովնիկների հետ։ Ռուսաստանի ղեկավարությունը կտրականապես մերժեց նրա պահանջը։ Այդ ժամանակ հյուսիսային Կովկասում հեղինակություն վայելող Աննա Պոլիտկովսկայան ցանկացավ հանդիպել Բասաեվի հետ, որպեսզի միջնորդի գերիների մի մասին բաց թողնել։ Մոսկվայից Բեսլան ճանապարհին նրան թունավորում են, և նա հայտնվում է հիվանդանոցում։ Ուշագրավ է, որ 2 տարի անց, 2006 թ հոկտեմբերի 7-ին Պուտինի ծննդյան օրը, Աննա Պոլիտկովսկուն սպանեցին Մոսկվա քաղաքում։
Գրոհի ժամանակ զոհվեց մոտ 350 երեխա, 700-ից ավելը վիրավորվեց։
Այս դեպքերի ընթացքում հայտնություն ձեռք բերեց չարաբաստիկ Մարգարիտա Սիմոնյանը։ Որը աչքի ընկավ կեղծ տեղեկություններ տարածելով։
Բեսլանի դեպքերը և ռուս չինովնիկների կասկածելի պահվածքը, կասկածի տեղիք են տալիս Բասաեվի հատուկ ծառայությունների հետ կապի մասին։
Սամվել Մանյանի
ֆեյսբուքյան գրառումը