– Ինչո՞ւ արևմուտքը մեզ չօգնեց պատերազմի ժամանակ,- ասաց <<Արցախի դրոշով>> պատկերված, ֆեյսբուքյան նկարով մի երիտարսարդ:
– Որովհետեւ քո ֆեյսբուքյան նկարի վրա պատկերված է անհասկանալի մի դրոշ,- ստացավ նա պատասխան:
– Իսկ ի՞նչ կապ ունի դա իմ հարցի հետ և ինչո՞ւ է դրոշն անհասկանալի,շարունակեց երիտասարդը:
– Որովհետեւ, դու չես համարում Արցախը Հայաստանի մաս, ավելին, դու պոկում ես Արցախը Հայաստանից,իսկ դրոշը դրա խորհրդանիշն է:
– Բայց ի վերջո հարցիս չպատասխանեցիր.
-Ինչո՞ւ արևմուտքը մեզ չօգնեց պատերազմի ժամանակ:
– Որովհետեւ, դու համարեցիր Արցախը ադրբեջանի մաս, քանզի անկախություն էիր պահանջում ադրբեջանից, ըստ էյության Արցախը ամրագրելով իբրև նրա մաս։
– Իսկ ինչո՞ւ էին մեզ 30 տարի ասում, որ Արցախը պետք է անկախ լինի:
– Որովհետեւ, դու բնակվում ես գաղութում:
– Բա դո՞ւ, դու՞ էլ ես գաղութում. մենք երկուսս էլ Երևանում ենք:
– Ոչ, ես ապրում եմ վաղվա ապագաղութացված Հայաստանում:
Առակս ինչ կցուցանե. Թքած ունեմ գաղութի սիմվոլ Արցախի դրոշ կոչվածի վրա, պոկում են, ջհանդամին պոկեն: Էն երեխեքն են ափսոս, խեղճացած երեխեքը…
հ.գ. Խոսքս չի վերաբերվում նրան, որ վաղը գնալու ենք Հայաստան ազատագրենք: Խոսքը ձեր նեխած ուղեղների մասին է: