ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԸ
հուլիսի 31-ին ազգային-քաղաքական հետաքրքրություններ ունեցող երիտասարդներին, ինչպես նաեւ իրենց երիտասարդ համարող ավագներին հրավիրում է մեկօրյա արշավի՝ դեպի ԱՐԱԳԱԾ ԼԵՌԱՆ հարավային գագաթ: Արշավը հիշարժան է լինելու ոչ միայն բարձունք հաղթահարելու առումով:
Արշավի ընթացքում տեղի է ունենալու «Ուկրաինայի պատերազմը եւ հետխորհրդային տարածության ապագաղութացման հեռանկարը» խորագիրը կրող զրույց-քննարկում ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ հետ:
Քննարկման ժամանակ բանախոսները կանդրադառնան Հայաստանի և հայության առջև ծառացած գոյութենական մարտահրավերններին և դրանք հաղթահարելու լուծումներին։
Արշավի ճանապարհածախսը յուրաքանչյուր մասնակցի հաշվով կազմում է 3000 դրամ: Անհրաժեշտ իրեր և պարագաներ՝ ջուր, մեկ օրվա սնունդ, շարժումը չկաշկանդող սպորտային հագուստ և կոշիկ, գլխարկ, արևապաշտպան ակնոց ու քսուք, ուսապարկ, ինչպես նաև՝ տաք հագուստ և անձրևից պաշտպանող վերնազգեստ: Արշավի օրակարգն այսպիսին է՝ Երևանից ավտոբուսներով գնում ենք մինչև Արագածի լանջին գտնվող լիճը, որտեղ մի փոքր (մոտ 30 րոպե) կանգառից և ադապտացվելուց հետո սկսում ենք վերելքը։ Գագաթին հասնելուց հետո նույնպես մի քանի րոպե կանգառ, այնուհետև կրկին իջնում ենք լճի մոտ, մի փոքր հանգստանում, սնվում, որից հետո արդեն ավտոբուսներով իջնում ենք նախատեսված հարմար վայր և անցկացնում զեկույց-քննարկումը։ Մասնակցությունը հաստատելու համար ՊԱՐՏԱԴԻՐ պետք է գրանցվել:
Արշավին մասնակցել ցանկացողները պետք է մինչև հուլիսի 28-ը գրանցվեն՝ գրելով ad.mademark@gmail.com էլ. փոստին (խնդրում ենք նամակում նշել անուն, ազգանուն, հեռախոսահամար) կամ Արթուր Դավթյանի ֆեյսբուքյան էջին (https://www.facebook.com/artur.davtyan.5458) կամ զանգահարելով 044֊435045 հեռախոսահամարով, ինչպես նաև մինչև հուլիսի 26-ը վճարեն ճանապարհածախսը՝ ժամը 10:00 – 20:00 այցելելով Ազգային-ժողովրդավարական բևեռի գրասենյակ (հասցե՝ Ալեք Մանուկյան 5/5, Ռադիոտան հարևանությամբ, մուտքը՝ Սայաթ-Նովա փողոցի կողմից) կամ IDram համակարգով ID 589613724 ( Տերմինալից փոխանցումը կատարելու դեպքում զանգահարեք մեզ, ձեր փոխանցումը հաստատելու համար ):
Մեկնումը՝ ՀՈՒԼԻՍԻ 31-ին՝ ԱՌԱՎՈՏՅԱՆ ԺԱՄԸ 6:00-ին, Մերգելյան ինստիտուտի դիմացի հրապարակից: Հյուսիսիային մարզերից մասնակիցողները կարող են միանգամից սպասել արշավախմբին Քարի լճի մոտ, առավոտյան ժամը 8:30-ին։ Խորհուրդ կտանք, որ սիրտ-անոթային անբավարարություն և նմանատիպ այլ առողջական խնդիրներ ունեցող մարդիկ չմասնակցեն արշավին իրենց իսկ կյանքը կամ առողջությունը չվտանգելու համար: Սիրով սպասում ենք բոլորին:
ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ՀԱՂԹԱԿԱՆ ԱՊԱԳԱ