Զինվորականներն ու քայլիստները փոխադարձ իրար են մեղադրում. ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Զինվորականները մեղադրում են քայլիստներին ծայրահեղ ապիկարությամբ ու ապաշնորհությամբ պատերազմը վարելու, բոլոր ճակատներում, այդ թվում դիվանագիտական, մոբիլիզացիոն տապալվելու մեջ։ 100 տոկոս իրավացի են։
Քայլիստները մեղադրում են զինվորական վերնախավին անիրազեկության, մորթապաշտության և տարիների խայտառակ քայքայիչ թալանի մեջ։ 100 տոկոս իրավացի են։
Իմ կողմից ավելացնեմ, որ երկուսի հայտնի թերություններից բացի ակնհայտ է «դավադրությունը»՝ ռուսների մուտքի և/կամ թուրքերի տրիումֆի գիտակցված սպասարկումը։

ՀԻՄԱ ԲԱՑԱՏՐԵՔ, ԹԵ Ի՞ՆՉ ԿԱՐԻՔ ԿԱ ԱՅՍ «ԲԱՆԱՎԵՃՈՒՄ» ՈՐԵՎԷ ԿՈՂՄ ԲՌՆԵԼՈՒ