Արա Պապյանը այցելել է Կանադայի Գուելֆ քաղաք

Հուլիսի 5-ին Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանը Կանադայի Օնտարիո նահանգ աշխատանքային այցի ընթացքում՝ ուղեկցությամբ տարբեր սերնդի սփյուռքի մեր հայրենակիցների, այցելել է քաղաք Գուէլֆ։

Այցելությունը բացառիկ էր մի քանի առումներով.
Ազգային քաղաքական և արվեստի ներկայացուցիչների հետ միասին առաջին անգամ տարիների մոռացության խորքից վեր է հանվել մեր ազգի բացառիկ տաղանդի տեր մի արվեստագետի՝ Արմանդ Բուզբուզեանի աշխատանքներից մի քանիսը։


Արմանդ Բուզբուզեանը, ում իրավամբ համարում են Արշիլ Գորկու հետնորդ, ում աբստարկտ արվեստը ոգեղեն իր էությամբ հավասարպես գերել է տարբեր ազգերի ներկայացուցիչների, իր վերածնունդն ապրեց և արժևորվեց այս նախաձեռնությամբ։
Արմանդը ստաղծել է «Սասնա Ծռեր» քանդակների շարք, որոնցից մեկը՝ «Սասունցի Դավիթ»-ը պահվում է Գուէլֆի պատկերասրահում և ժամանակավոր ցուցադրվում է «Գուէլֆի Համայնքային Հիմադրամ»-ում։ Հիմնադրամի գրասենյակում էլ տեղի ունեցավ պրն․ Պապյանի և կանադահայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը Արմանդի հայտնի աշխատանքներից մի քանիսի հետ։