Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հետևողական զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության հետևողական զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Անդրադարձ է կատարվել առանցքային, այդ թվում՝ էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ծրագրերին: Նախարարներն անդրադարձ են կատարել առաջիկա բարձրաստիճան միջոցառումներին, այդ թվում՝ մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքին ընդառաջ տարվող աշխատանքներին:
Ընդգծվել է ներկայիս միտումների պայմաններում ժողովրդավարական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ շարունակական փոխգործակցությունը: Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ: նախարար Միրզոյանն ընդգծել է իրավիճակի հանգուցալուծման, տարածաշրջանային կայունության ապահովման կարևորությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2026/03/10/1543487/

© 1998 – 2026 Առավոտ – Լուրեր Հայաստանից