Ավստրիայի առաջնորդը հրաժարական է տալիս

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի հետեւանքով առաջացած ճնշման ներքո: Նա արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգին առաջարկել է որպես փոխարինող: Պարոն Կուրցը և ևս ինը մարդ,  անցնում են քննությամբ մի շարք գործերով՝ կապված  Պահպանողական Ժողովրդական կուսակցության (OVP) գործունեությամբ:

Առաջադրված մեղադրանքները Կուրցի գլխավորած կոալիցիոն կառավարությանը այս շաբաթ դրել է փլուզման եզրին, այն բանից հետո, երբ Կուրցի կրտսեր գործընկեր, «Կանաչները», հայտարարել են, որ պարոն Կուրցը այլեւս ընդունելի չէ կանցլերի պաշտոնում: «Կանաչները» բանակցություններ են սկսել ընդդիմադիր կուսակցությունների հետ, որոնք սպառնացել են հաջորդ շաբաթ անվստահություն հայտնել կանցլերին: