Երբ և ինչպես սնվել առողջ մնալու համար:
Խորհուրդներ, թե ինչպես կարելի է առողջ, համեղ և ճիշտ սնվել:
- Այսպիսով առողջության պահպանումը իրենից ենթադրում է, թե մենք ինչ սնունդ ենք ընդունում, ինչպես նաև, թե մենք երբ ենք սնվում, այսինք օրվա որ ժամերին և ինչպիսի չափաբաժիններով:
- Շատ հետազոտություններ փաստում են, որ առողջարար է փոքր ինչ քաղցած մնալ: Այսինք սովորականից մեկ ժամ ավելի ուշ ուտել առավոտյան, և երեկոյան հակառակը քնից առաջ քաղցած մնալ 1-2 ժամ ավել քան սովորաբար:
- Եթե մենք ուզում են ճարպոտ կամ քաղցր սնունդ ընդունել, ապա ավելի գերադասելի է դա անել օրվա առաջին կեսին, և հրաժարվել երեկոյան ժամերին նման սնունդ ընդունելուց:Սա կապված է նրա հետ որ երեկոյան ժամերին արյան մեջ ճարպերի և շաքարի մակարդակը բարձրանալու միտում ունեն:
- Մարդիկ, ովքեր իրենց օրվա սննդի մեծ մասն ուտում են նախաճաշին 2.5 անգամ ավելի են կարողանում քաշ նվազեցնել, քան թե նրանք ովքեր վատ սովորություն ունեն շատ ուտել երեկոյան ժամերին: Պարզաբանենք, երբ մենք սնվում ենք մեծ չափաբաժնով առավոտյան, դրանից հետո հաջորդող օրվա ժամերին ավելի շատ
- էներգիա ենք ծախսում այդ սնունդը մարսելու համար, ինչն էլ նպաստում է որ մենք չգիրանանք:
Ամփոփելով տեղեկացանք, որ պետք է օրվա սննդի մեծ մասն ուտել առավոտյան ժամերին և կեսօրից հետո աշխատել սնվել թեթև, իսկ երեկոյան քաղցած մնալ քնելուց առաջ 4-5 ժամերի ընթացքում: