Կա հայու Ծուռ տեսակը։ Այն տեսակը, որ նռնակը ձեռքին զոհվում է, հետն էլ թշնամի տանում։ Դա պատերազմող ժողովուրդների հատկություն է։ Բայց առանձնահատուկ Հայու գենի գոյության տեսակետն` իրատեսական չէ։
Հարավային և Հյուսիսային Կորեաներում նույն ազգն է բնակվում, կարելի է ասել՝ նույն «գենը», սակայն ապրում ու զարգանում են տարբեր քաղաքակրթական մոլորակներում։ Հարավային Կորեայում մարդիկ աշխարհին նայում են 21-րդ դարի, նորարար աշխարհի ու ինքնիշխանության աչքերով, իսկ Հյուսիսային Կորեայում՝ բռնապետության ու հետամնաց աշխարհի։
Տարօն Աճէմօղլուի «Ինչու՞ են որոշ երկրներ հարուստ, իսկ մյուսները՝ աղքատ» գրքում մի դրվագ կա, որտեղ նկարագրվում է երկարատև ընդմիջումից հետո երկու կորեացի եղբայրների հանդիպումը, որոնցից մեկն ապրել էր Հյուսիսային, իսկ մյուսը՝ Հարավային Կորեայում։ Հեղինակն ընդգծում է նրանց միջև ֆունդամենտալ տարբերությունը՝ սկսած հագուկապից մինչև հայացքներ։
Ստրկամիտ հասարակությունը չի կարող ունենալ զարգացող երկիր։ Ինքն իրեն տեր գտնող մարդը չի կարող լինել ինքնիշխան երկրի ինքնիշխան քաղաքացի։
2020թ․-ի ռուս-թուրքական օկուպացիայից հետո ինքս իմ մեջ ներհայկական պայքարը դիտարկում եմ Հյուսիսային և Հարավային Կորեաների տեսանկյունից։ Պայքար Պուտինին օդանավակայանում դիմավորողին ընտրողների և Պուտինին գրողի ծոցն ուղարկելու պատրաստակամություն ունեցող խավի միջև։ Պուտինի մանդատով հայրենիք հանձնողի աջակիցների ու այդ ծրագրի դեմ ընդվզողների միջև։ Հայաստանում բնակվող ազատ Հայաստանի տեսլականով ապրող «Հարավային Կորեա» ու իր համար տեր փնտրող «Հյուսիսային Կորեա» մոդելների միջև:
Երկու խմբում էլ հայեր են՝ մեկ ազգ, մեկ լեզու, ՀՀ քաղաքացիներ։ Բայց, ինչպես երկու Կորեաների դեպքում, Հայաստնում էլ կան աշխարհին 21-րդ դարի, նորարար աշխարհի ու ինքնիշխանության աչքերով նայող մարդիկ, ինչպես նաև կան տեր փնտրող, հին պրագմատիզմով ապրող, աշխարհը խորհրդային ժամանակաշրջանի պատկերացումներով տեսնող մարդիկ։
Աշխարհը փոխվում է, և ապագան «Հարավային Կորեա»-ի մոդելին է:
Հայաստանը պարտավոր է ընտրել Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Թայվանի, Հնդկաստանի, Վրաստանի, Եվրոպայի, ԱՄՆ-ի և այլոց բլոկը, որին պիտի միանա նաև Իրանը, որտեղ ապրում է «Հարավային Կորեա»-ի մոդելն ընտրող ժողովուրդ։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ Նենսի Փելոսին իզուր չեր, որ Երևան այցի ժամանակ ասեց`
«Այսօր ԱՄՆ-ից Ուկրաինա, Թայվան և Հայաստան, աշխարհը կանգնած է ժողովրդավարության և ավտոկրատիայի ընտրության առջև, և մենք պետք է կրկին ընտրենք ժողովրդավարությունը»։