«ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

 Ազգային-Ժողովրդավարական բևեռը որպես քաղաքական դպրոցի կայացման առաջին քայլ՝ կազմակերպում է «Անցումային ժողովրդավարություն» դասընթաց: Դասընթացի նպատակն է պատասխանատու և բանիմաց կադրեր պատրաստել Անցումային կառավարման փուլի համար: Դասընթացի ունկնդիրներն ըստ թեմատիկ ուղղությունների կուսումնասիրեն Բևեռի Հակաճգնաժամային անցումային կառավարման ծրագիրը (ajbever.com/program/), ինչպես նաև ձեռք կբերեն անցումային կառավարման փուլում անհրաժեշտ գիտելիքներ ու հմտություններ: Դասընթացը նախատեսված է համապատասխան տեսական և գործնական պատրաստվածությամբ մինչև 50 տարեկան անձանց համար, ովքեր ընդունում են Բևեռի Ծրագրի հիմնական ռազմավարական նպատակը և սկզբունքորեն կողմ են, որ այն կյանքի կոչվի Ծրագրի ռազմավարական առաջնահերթությունների իրագործմամբ: Դասընթացը վարում են Բևեռի խորհրդի անդամները և հրավիրված մասնագետները՝ վարպետության դասի ձևաչափով: Դասընթացի առաջին հոսքը կանցկացվի 2022 թ. մարտի 2-ից՝ Բևեռի կենտրոնական գրասենյակում (հասցե՝ Ալեք Մանուկյան 5/5, մուտքը Սայաթ Նովայի պողոտայից): Ավարտողները կստանան վկայական: Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022 թ. փետրվարի 18-ը գրանցվել` natdemalliance@gmail.com հասցեին ուղարկելով ինքնակենսագրականը (CV): Ընդունելությունը կատարվում է հարցազրույցի արդյունքների հիման վրա։ Մանրամասների համար զանգահարել +374 77531988, աշխատանքային օրերին, ժամը 14:00-18:00: Հ.Գ. Պլանավորվում է դասընթացի հաջորդ հոսքը անցկացնել նաև հեռավար ձևաչափով։