ԱՅՑ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՇԻՐԻՄԻՆ
Սարդարապատյան հերոսամարտի և Հայոց պետականության վերականգնման տոներին ընդառաջ Ազգային-ժողովրդավարական բևեռը կազմակերպում է այց Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի շիրիմին։
Ցանկացողներին խնդրում ենք շաբաթ օրը` մայիսի 21-ին, ժամը 12-ին հավաքվել Թոխմախի գերեզմանոցում գտնվող Քաղաքային պանթեոնի կենտրոնական մուտքի մոտ։
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ
19 մայիսի 2022 թ.