Այս շաբաթ նշվում է ԱՄՆ-ում ստրկության վերացման օրը, որն հայտնի է #Juneteenth անվամբ։
1865թ -ի հունիսին Տեխասի Գալվեսթոն բնակավայրում գտնվող ստրկացված աֆրոամերիկացիները, Էմանսիպացիայի կամ ստրկության վերացման մասին հռչակագրի ընդունումից մոտ 2,5 տարի անց և Քաղաքացիական պատերազմի ավարտից ավելի քան մեկ ամիս հետո իմացան, որ իրենք ազատ են։
Հունիսի 15-ին՝ ժամը 17։00-ին հրավիրում ենք Երևանի ամերիկյան անկյուն (հասցեն՝ Նալբանդյան 4/1), որտեղ առցանց միացմամբ կապ կհաստատենք Junteenth USA-ի նախագահ Ջեյսոն Էդվարդսի հետ։ Նա կանդրադառնա այս նոր դաշնային տոնի պատմությանը։
Իսկ ԱՄՆ դեսպանության Հանրային դիվանագիտության գրասենյակի նորանշանակ ղեկավար Ջեն ՄքԷնդրյուն Երևանի ամերկյան անկյունում կվարի Juneteenth-ին նվիրված քննարկումը։
Ի դեպ, այս քննարկումը կհեռարձակվի Գյումրու, Վանաձորի, Կապանի և Չարենցավանի ամերիկյան անկյուններում։ Շտապե՛ք գրանցվել այստեղ։