Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության եւ զարգացման հարցերով պետական քարտուղար Լիզ Թրասը և Սլովենիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարը հանդիպել են Լոնդոնում և միջպետական գործընկերության ծավալուն համաձայնագիր ստորագրել։
Համաձայնագիրը ներառում է արտաքին քաղաքականության և անվտանգության, տնտեսական գործակցության, գիտության, կրթության և մշակույթի ոլորտի վերաբերող հարցեր։
Մեծ Բրիտանիայի և Սլովենիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները իրենց անվերապահ աջակցությունն են հաստատել Ուկրաինայի նկատմամբ և նշել որ Ռուսաստանը շատ ցավոտ հետևանքներ պետք է կրի իր պահվածքի համար։