ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զրուցել է Հնդկաստանի Արտաքին գործերի նախարար դոկտոր Ս. Ջայշանքարի հետ Ուկրաինայի վերաբերյալ:
«Այսօր խոսել եմ Հնդկաստանի Արտաքին գործերի նախարար դոկտոր Ս. Ջայշանքարի հետ Ուկրաինայի ճգնաժամի վերաբերյալ, և կարևորել Ռուսաստանի ագրեսիայի դեմ մեր հավաքական դիմակայումը»: Ռուսաստանի հարձակումը Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ միջազգային կարգի կոպիտ խախտում է,- ասել է Էնթոնի Բլինքենը: