ԱՄՆ պետքարտուղարը և Պենտագոնի ղեկավարը Լեհաստանում հանդիպել են Ուկրաինայի պատվիրակության հետ

Ինչպես հայտնի է այժմ Լեհաստանում է գտնվում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի գլխավորած ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությունը։

Այսօր Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսեյ Ռեզնիկովը և արտաքին գործերի նախարար Դմիտրո Կուլեբան Լեհաստանում հանդիպում են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտին վերաբերող և քաղաքական մի շարք հարցեր։