ԱՄՆ-ը չեղյալ է հայտարարել Իրանի երկու ընկերությունների նկատմամբ պատժամիջոցները, որոնք կապված են Իրանի հրթիռային ծրագրի հետ։ Դա նշանակում է, որ Ամերիկայում նրանց ակտիվները կբացվեն, ամերիկյան քաղաքացիներին և ընկերություններին կրկին թույլատրված է նրանց հետ գործեր վարել: Սպիտակ տունը որոշում է կայացրել չեղարկել պատժամիջոցները՝ հավանաբար հույս ունենալով մոտ ժամանակներս վերսկսել Թեհրանի հետ անուղղակի բանակցությունները, Վիեննայում Իրանի հետ միջուկային գործարքի վերականգնման շուրջ: