ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը պաշտպանել է Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար հատուկ տրիբունալի մասին բանաձևը
«Ամերիկայի Ձայն»-ը հայտնում է, որ բանաձեւը գրանցվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում 2023 թվականի հունվարի 31-ին: Այն ներկայացրել է դեմոկրատ կոնգրեսական Բիլ Քիթինգը, որն էլ հովանավորել են ԱՄՆ երկու առաջատար կուսակցությունների 25 կոնգրեսականներ:
Այժմ փաստաթուղթը կանցնի Ներկայացուցիչների պալատի քվեարկությանը, որից հետո այն կներկայացվի նախագահին՝ ստորագրման համար։
Աղբյուր։ ? Reuters