Հանրապետական կոնգրեսականների խումբը մտադիր է օրինագիծ ներկայացնել, որը Ուկրաինան հռչակում է «ՆԱՏՕ պլյուս» երկիր և ստուգում է նախաձեռնում Ռուսաստանին ահաբեկչության հովանավոր պետություն հայտարարելու նպատակահարմարությունը: Օրինագիծն Ուկրաինային կտրամադրի ռազմական եւ դիվանագիտական աջակցություն, որի կարիքը նա ունի, իր սահմանների մոտ ռուսական ռազմական հզորության ավելացմամբ պայմանավորված: Օրինագիծը նաև Ուկրաինան սահմանում է որպես «ՆԱՏՕ-պլյուս» երկիր, որ հնարավոր լինի ամերիկյան որոշ պաշտպանական ապրանքների եւ ծառայությունների վաճառքի հարցերի արագացված քննարկումը: Փաստաթուղթը մերժում է Ռուսաստանի առաջարկը՝ Եվրոպայում ցամաքային բազավորման միջին հեռահարության հրթիռների տեղակայման մորատորիում սահմանելու վերաբերյալ և պահանջում է, որ ԱՄՆ-ն պաշտոնապես որոշի՝ արդյոք Ռուսաստանը ահաբեկչության հովանավոր պետություն է, թե ոչ: Բացի այդ, այն նախատեսում է 155 մլն դոլար հատկացնել Ազատ Եվրոպա և Ազատություն ռադիոկայաններին 2022 թվականի համար, նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսական ապատեղեկատվության և տեղեկատվական գործողությունների դեմ պայքարելու համար:
Օրինագծի համահեղինակներ են դարձել Ներկայացուցիչների պալատի անդամներ Մայք Ռոջերսը, Մայք Թերները եւ Էլիս Ստեֆանիկը: