ԱՄՆ կենտրոնով Արևմուտքը պարտավոր է Չինաստան կենտրոնով Չարի առանցքի դեմն առնել Ուկրաինայում

Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ:
Աշխարհաքաղաքական և տեխնոլոգիական ասպեկտներ

Ռւսաստանը Ադրբեջանին Հայաստանի վրա հարձակման դրդելով և Հայաստանի ՀՕՊ-ն անջատելով Ուկրաինայի վրա իր հարձակվելու և մի կողմի օդային լիակատար գերակայության պայմաններում պատերազմական տակտիկաների մշակման իր գլխավոր փորձն էր անում: Չինաստանն էլ ՄԱԿ ԱԽ-ում վետոյով թւյլ չէր տալիս կանգնեցնել այդ պատերազմ-տակտիկական փորձարկումը:

Չինաստանը պուտինի Ռուսաստանին Ուկրաինա ուղարկելով Թայվանի վրա իր հարձակվելու և դրան ԱՄՆ-ի ռեակցիայի իր գլխավոր փորձն է անում:

Երրորդ համաշխարհայինը Չինաստանի և ԱՄՆ-ի բևեռների միջև Ուկրաինայով սկսվել է ու կարևոր չէ, այն տաք, թե սառն է ընթանալու: Այն լինելու է:

Հա, ու կրկնեմ, Ուկրաինան գլխավոր փորձարկումն է Թայվանի շուրջ հիմնական պրոցեսներից առաջ:

Ինչու Թայվանը, ոչ թե Եվրոպայի ամեամեծ երկիր Ուկրաինա՞ն:

Ասեմ:
21-րդ դարում Աշխարհի կենտրոնը այլևս Եվրոպան չէ: Այն արդեն Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն է, որտեղ բախվում են ԱՄՆ, Կանադա, Չինաստան, Ճապոնիա, Հարավային ու Հյուսիսային Կորեաներ, Ռուսաստան, Վիետնամ, Ավստրալիա, Հնդկաստան, Ինդոնեզիա-Մալազիա-Ֆիլիպիններ, մի քիչ ավելկ հեռու՝ Մեքսիկա, Բրազիլիա առևտրական ու աշխարհաքաղաքական շահերը:
Խաղաղօվկիանոսյան այս ռեգիոնին է բաժին ընկնում համաշխարհային առևտրի ու ապրանքաշրջանառության 60%-ը:

Ինչու հենց Թայվան:
Որովհետև 2021 թ. տվյալով Թայվանի TSMC (Taiwan Semiconductor Manufacturing Company) արտադրում է աշխարհի բարձրտեխնոլոգիական արտադրությանը (մոբիլ հեռախոսներից, կոմպյուտերներից մինչև 5G, հեռուստացույցներից ու սառնարաններից մինչ անձնական օգտագործման մեքենաներ ու արտադրական հաստոցներ), անհրաժեշտ ուղեղի՝ պրոցեսորների (կիսահաղորդիչների) ամբողջ 53%-ը (շուկայի ևս 17%-ն էլ երկրորդ տեղում գտնվող Samsung-ինն է: Բինգո-նույն ռեգիոնում):
Պատահական չէ, որ ռեգիոնում ԱՄՆ-ը երկու ավիակիրային նավատորմիղներ է մշտապես պահում, իսկ Չինաստանը արհեստական կղզիներ ստեղծելու միջոցով փորձում է առաջ տանել իր սահմանները և վերահսկողություն սահմանել առևտրական ուղիների վրա:

ԱՄՆ կենտրոնով Արևմուտքը պարտավոր է Չինաստան կենտրոնով Չարի առանցքի (ներառյալ Ռուսաստան, Թուրքիա+ Ադրբեջան+թյուրքական միջինասիական երկրներ, Պակիստան և Հյուսիսային Կորեա) ագրեսիան կանգնեցնել ու ագրեսիայի դեմ վճռականության օրինակ ցուցադրել արդեն Ուկրաինայում:

Եթե չի ուզում, որ զրկվի համաշխարհային տեխնոլոգիական գերազանցությունից արդեն վաղը Թայվանում:
Բայդենի 2 տրիլիոն դոլար արժողությամբ նոր ընդունած ինֆրաստրուկուրաների փաթեթով Intel-ի ուժեղացումը տարիների հարց է:
Իսկ ժամանակը չի սպասում:
Իրադարձությունները ժամանակից առաջ են վազում…

Նաիրի Բադալյան