ԱՄՆ-ը Թուրքիային չի համարում արևմտյան աշխարհի մի մասը և չի համարում նրան ՆԱՏՕ-ի կարևոր մաս։ Դրա ևս մեկ ապացույց.
Երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի թեմայով տեսակոնֆերանս է անցկացրել ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ։
Ներկա էին Կանադայի ղեկավարները, Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի նախագահները, Ֆրանսիայի նախագահը, Գերմանիայի կանցլերը, Իտալիայի վարչապետը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Լեհաստանի, Ռումինիայի նախագահները և Մեծ Բրիտանիայի վարչապետը։
Իսկ Թուրքիան, որը թուրքերի կարծիքով ՆԱՏՕ-ում շատ կարևոր դեր է խաղում, հանդիպմանը ներկա չէր։ Սրան արդեն արձագանքել են թուրքական լրատվամիջոցները։