ԱՄՆ դիրքորոշումը ռուս-թուրքական ագրեսիայի մեկ տարվա կապակցությամբ

Ի տարբերություն հակամարտությունը կարգավորելու հավակնություն ունեցող որոշ այլ երկրների, ԱՄՆ-ը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ այդ հակամարտությունից բխող դեռևս չլուծված հարցերին պետք է գտնել «համապարփակ լուծումներ»:
1. Վերադարձնել բոլոր պահվող անձանց,
2. Լիարժեք հաշվետու լինել անհետ կորածների համար,
3. Ապահովել տեղահանվածների կամավոր վերադարձն իրենց տներ…
ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել՝ նվիրված 44-օրյա պատերազմի ավարտի տարեդարձին.
-Խորին ցավակցություն հայտնելով անցյալ տարվա ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների և վիրավորների ընտանիքներին՝ Վաշինգտոնը կոչ արեց վերադարձնել բոլոր ռազմագերիներին, ապահովել տեղահանվածների վերադարձը և մարդասիրական առաքելությունները, ինչպես նաև կազմակերպել ականազերծում։
Հայտարարության մեջ ԱՄՆ Պետդեպարտամենտը նաև կոչ է անում հետաքննել մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները։ Վաշինգտոնը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել փոխգործակցությունը Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։