ԱՄՆ Դեսպան Թրեյսին Եռաբլուրում

Այսօր, 44-օրյա պատերազմի տարելիցի օրը ԱՄՆ դեսպան Թրեյսին հարգանքի տուրք մատուցեց անցյալ տարվա հակամարտության զոհերի հիշատակին այցելելով Եռաբլուր։

ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը 44-օրյա պատերազմի տարելիցի օրվա կապակցությամբ. -«Խորապես ցավակցում և մեր զորակցություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության ողջ ժամանակահատվածում զոհված և վիրավորված անձանց ընտանիքներին»։