ԱՄՆ դեսպանատունը տարածել է հետևյալ հաղորդագրությունը.
«Այս օրերին Երևանում է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդվեյը, (թոշակի անցած) որը ղեկավարել է մեր դեսպանությունը 2001-2004թթ.:
Ուրախալի է, որ նա այստեղ է, երբ Հայաստանը տոնում է իր անկախության 30-րդ տարեդարձը, և մենք էլ նշում ենք Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին:»
Ողջունելով նախկին դեսպանի այցը Հայաստան, հարկ ենք համարում նշել, որ ԱՄՆ-ՀՀ դիվանագիտական հարաբերությունները մեկ հարյուրամյակի պատմություն ունեն:
ԱՄՆ առաջին պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում եղել է գնդապետ Հասկելը, իսկ ՀՀ առաջին ներկայացուցիչը ԱՄՆ-ում Արմեն Գարոն:
Ի դեպ, ԱՄՆ-ի կողմից ՀՀ ճանաչումը շարուկվել է մինչև 1933թ. և ողջ այդ ընթացքում Վաշինգտոնում շարունակել է գործել ՀՀ դեսպանատունը: