Ամերիկյան 6-րդ նավատորմը Սև ծովում է

Սև ծովում ամերիկյան ռազմածովային և ռազմաօդային ուժերի կուտակում է տեղի ունենում։ Սև ծովում է գտնվում ամերիկյան 6-րդ նավատորմը, որին մոտ օրերս կմիանան նոր ամերիկյան նավեր։

Դոնեցկի չճանաչված հանրապետության նախագահը անցյալ օրը իր խոսքում անդրադարձել է Ուկրաինայի հետ հակամարտությանը, նշելով որ վերջին զարգացումները վկայում են ուկրաինական կողմի պատերազմական գործողություններ սկսելու լուրջ պատրաստության մասին։

Հիշեցնենք որ վերջին ռազմական ընդհարման ժամանակ, մի գյուղի վերահսկողություն անցել է ուկրաինական կողմին։