Գլուխներս մտցրած ավազի մեջ շարունակում ենք մրափել, ոչ մի կերպ չենք ցանկանում առերեսվել իրականության հետ, հույսներս նորից աստծո վրա ենք դրել:
Իշխանություն-ընդդիմություն թարախապալար գոյացությունները միայն նողկանք են առաջացնում և հենց իրենցով սպառնալիք են հայ ազգի և պետության համար:
44 օրյա դավադիր և պայմանավորված պատերազմից առաջ տիրում էր նույն մթնոլորտը, Կրեմլը բեմադրել էր անձնական օգտագործման սև ու սպիտակ ստրուկների թատրոնը որպեսզի Արցախը Ադրբեջանի հետ հեշտությամբ կիսի: Ազգային Ժողով կոչվող ախոռում, Հեռուստաընկերություններ կոչվող հավաբներում լուռ ու մունջ է, կարծես ոչինչ չի կատարվում, զբաղված են ամեն ինչով բացի կարևորագույնից` պետության և ազգի անվտանգության խնդիրն օրակարգից բացակայում է:
Աշխարհով մեկ թմբկահարվում է պատերազմի վտանգի մասին, որի իրականություն դառնալու պարագայում հնարավոր է թե ուղղակի և թե անուղղակի ազդեցություն Հայաստանի վրա, իսկ այսօրինակ կրավորական, անհաղորդ կեցվածքը, հանցավոր անտարբերությունը կարող է նոր ավերների ու կորուստների պատճառ դառնալ:
Մնում է մեկ տարբերակ` ազգը պարտավոր է գրողի ծոցն ուղարկել խամաճիկների թատերախմբերին ու անհապաղ և առանց վարանելու տեր կանգնել իր և պետության ճակատագրին: